Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ-ից պահանջում է ավելացնել Հայաստանին ու ԼՂՀ-ին տրվող օգնության չափը

17:31, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2016 թ.
Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ-ից պահանջում է ավելացնել Հայաստանին ու ԼՂՀ-ին տրվող օգնության չափը

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, դիմելով Վաշինգթոնին, պահանջել է ավելացնել Լեռնային Ղարաբաղին հատկացվող ֆինանսական օգնության չափը, ինչպես նաև նպաստել հայ-ամերիկյան առևտրային կապերի ամրացմանը: Այս մասին հաղորում է Asbarez-ը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է 2017 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, որով Հայաստանին որպես տնտեսական օգնություն հատկացվում է 22.412.000 դոլար, ինչն անցած տարվա համեմատ 22%-ով ավելի է։ Բյուջեի նոր նախագծով Ադրբեջանին հատկացվելիք գումարի չափը 10.936.000 դոլար է։

Իսկ որպես ռազմական օգնություն` Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկվել է հատկացնել հավասարաչափ գումար` 1.6-ական միլիոն դոլար: ԱՄՆ նախագահի առաջարկով Հայաստանին հավելյալ 1.7 միլիոն դոլար կհատկացվի` թմրանյութերի տարածման դեմ պայքարի նպատակով։

Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք ֆինանսական օգնության չափի մասին ներկայացված փաստաթղթում հստակ թիվ չի նշվում: Նշվում է սակայն, որ Հայ դատի ամերիկյան հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը պահանջել է, որ Լեռնայի Ղարաբաղին տրամադրվի 5 մլն դոլար։

Ընդգծվում է, որ անցած մի քանի տարիների ընթացքում Միացյալ Նահանգները միջինը 1.5 մլն դոլար է հատկացրել ԼՂ-ին:

Բացի այդ, Հայ դատի հանձնախումբը պահանջում է Հայաստանին տրամադրվելիք տնտեսական օգնության չափը հասցնել 40 միլիոն դոլարի, դրանից զատ 10 մլն դոլար հատկացնել Հայաստանում ապաստանած 20 հազար սիրիահայերին:

Հայ դատի հանձնախումբն առաջարկում է նաև Վրաստանին տրամադրվելիք ֆինանսական օգնության առնվազն 10%-ը հատկացնել Սամցխե-Ջավախք շրջանի զարգացմանը:

3037 | 0
Facebook