Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԿԳ նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում է

11:01, ուրբաթ, 29 հունվարի, 2016 թ.
ԿԳ նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում է
     Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում ևս մեկ անգամ հիշեցրել է, որ դպրոցներում դասերը կսկսվեն փետրվարի 1-ից: «Հարգելի քաղաքացիներ, ի պատասխան բազմաթիվ հարցումների՝ տեղեկացնում եմ, որ ուժի մեջ է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանն առ այն, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում դասերը վերսկսվելու են փետրվարի 1- ից: Միաժամանակ հիշեցնում եմ, որ համաձայն նախարարի հրամանի՝ հանձնարարվել է ուսումնական պարապմունքները սկսելուց առնվազն 2 օր առաջ դասասենյակներում ապահովել անհրաժեշտ ջերմաստիճան»:
33645 | 0
Facebook