Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Kia-ն նորացրել է Cerato սեդանը

02:05, կիրակի, 29 նոյեմբերի, 2015 թ.
Kia-ն նորացրել է Cerato սեդանը
     Kia ընկերությունը ներկայացրել է K3 սեդանի ռեսթայլինգային տարբերակը: Ռուսաստանյան շուկայում այդ մոդելը հայտնի է Cerato անվան տակ, իսկ ԱՄՆ-ում վաճառվում է որպես Forte: Ամերիկյան տարբերակի հասարակական առաջնելույթը տեղի կունենա 2016թ հունվարին Դեթրոյթի ավտոսրահում: Ինչպես հաղորդում է բրենդի մամուլի ծառայությունը, սեդանի վաճառքն ԱՄՆ-ում կսկսվի հաջորդ տարի: Մոդելը ստացել է ուրիշ բամպերներ, տեսափոխված ռադիատորի ցանց և ուրիշ լուսադիոդային օպտիկա: Ռեսթայլինգային սեդանի սրահում տեղադրվում են նոր նստատեղեր, ուրիշ կենտրոնական պանել, ինչպես նաև նոր մուլտիմեդիային համակարգ: Նորույթի կապոտի տակ տեղադրել են 1,6-լիտրանոց GDI բենզինային շարժիչ` 132 ձիաուժ հզորությամբ: Շարժիչն աշխատում է վեցաստիճան ավտոմատ փոխանցատուփի հետ համատեղ: Շարժիչային գամմայի մեջ մտել է նաև 1,6-լիտրանոց VGT դիզելային շարժիչը 128 ձիաուժ հզորությամբ:
4972 | 0
Facebook