Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ Պետդուման առաջարկում է դադարեցնել ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ

17:41, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2015 թ.
ՌԴ Պետդուման առաջարկում է դադարեցնել ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ

Թուրքիայի կողմից ռուսական «Սու 24» ինքնաթիռը խոցելուց հետո ՌԴ Պետդումայի փոխոսնակ Նիկոլայ Լևիչևն առաջարկել է դադարեցնել ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ:

Թուրքիայի ազգային ավիափոխադրող «Turkish Airlines»-ը ներկա պահին Ստամբուլից և թուրքական այլ քաղաքներից չվերթներ է իրականացնում մի շարք բնակավայրերի վրայով, որոնք գտնվում են ահաբեկչական սպառնալիքի գոտում: Այդ նույն ավիաընկերությունը չվերթներ ունի նաև դեպի ռուսական մի քանի քաղաքներ, ասվում է Լևիչևի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ից Ռուսաստանը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Եգիպտոսի հետ, իսկ Եգիպտոսում գտնվող ռուս զբոսաշրջիկներին հատուկ չվերթներով հետ են վերադարձրել հայրենիք:

6152 | 0
Facebook