Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Tesla Model X էլեկտրական քրոսովերը կստանա նոր բազային տարբերակ

00:01, երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2015 թ.
Tesla Model X էլեկտրական քրոսովերը կստանա նոր բազային տարբերակ

Tesla Model X էլեկտրական քրոսովերը կստանա նոր բազային տարբերակ: Սկզբնական մոդիֆիկացիան կստանա 70D անվանումը և վաճառքի կհանվի հաջորդ տարի: Մոդելի գները սկսվելու են 80 000 դոլարից: Tesla Model X 70D քրոսովերը ստացել է ամբողջական քարշակ և 70 կվտ/ժ տարողությամբ մարտկոց: Դրա առավելագույն արագությունը 225կմ/ժ է:
     Հիշեցնենք, սեպտեմբերի լույս 30-ի գիշերը Tesla-ն ներկայացրել է իր պատմության մեջ առաջին քրոսովերը` Model X-ը: Ավտոմեքենան ստացել է դեպի վերև բացվող դռներ, հզոր ուժային տեղակայում` երկու շարժիչներով:
     Ավտոմեքենայի թափքի առավել աչքի ընկնող առանձնահատկությունը վերև բացվող դռներն են: Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը ցուցադրման ժամանակ նման մեխանիզմը «բազեի թև» է կոչել և պատմել, որ դռան մեջ ներկառուցված են հատուկ ուլտրաձայնային տվիչներ, որոնք անընդհատ հետևում են ավտոմեքենայի շուրջ գտնվող առարկաներին: Եթե էլեկտրոնիկան խոչընդոտ հայտնաբերի, ապա դուռն ավտոմատ կերպով չի բացվի: Tesla քրոսովերը հագեցրել են նստատեղերի երեք շարքով: Ավտոմեքենան կարող է տեղավորել 7 ուղևորի:
     Model X-ը վաճառքի է հանվել երկու տարբերակով: Սկզբնական մոդիֆիկացիան ստացել է 90D անվանումը: Ավտոմեքենան տեղից մինչև 100կմ/ժ արագություն բացում է 4.8 վայրկյանում:
     PD90 թոփային մոդիֆիկացիան ստացել է մեկական էլեկտրաշարժիչ յուրաքանչյուր առանցքի վրա: Առջևից տեղադրված է 259 ձիաուժ հզորությամբ շարժիչ, իսկ ետևից` 503 ձիաուժ հզորությամբ: Մինչև 100կմ/ժ Model X-ի այդ տարբերակը բացում է 3.2 վայրկյանում, ինչն այսօր ռեկորդային է բոլոր սերիական SUV-երի շրջանում:

5299 | 0
Facebook