Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Tesla-ն ներկայացրել է իր պատմության 1-ին քրոսովերը

15:21, չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2015 թ.
Tesla-ն ներկայացրել է իր պատմության 1-ին քրոսովերը
     Սեպտեմբերի լույս 30-ի գիշերը Tesla-ն ներկայացրել է իր պատմության մեջ առաջին քրոսովերը` Model X-ը: Ավտոմեքենան ստացել է դեպի վերև բացվող դռներ, հզոր ուժային տեղակայում` երկու շարժիչներով:
Ըստ դինամիկ բնութագրիչների` նորույթն առաջ է անցել բոլոր «համադասարանցիներից»: Նորույթի առաջնելույթը սպասվում էր սեպտեմբերի 15-ին Ֆրանկֆուրտի ավտո-շոուի ժամանակ, սակայն ամերիկացիները տեղափոխեցին ներկայացումը համարյա երկու շաբաթով: Model X-ը ցուցադրեցին Ֆրեմոնտի գործարանում (Կալիֆորնիա):

     Ավտոմեքենայի թափքի առավել աչքի ընկնող առանձնահատկությունը վերև բացվող դռներն են: Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը ցուցադրման ժամանակ նման մեխանիզմը «բազեի թև» կոչել և պատմել, որ դռան մեջ ներկառուցված են հատուկ ուլտրաձայնային տվիչներ, որոնք անընդհատ հետևում են ավտոմեքենայի շուրջ գտնվող առարկաներին:
Եթե էլեկտրոնիկան խոչընդոտ հայտնաբերի, ապա դուռն ավտոմատ կերպով չի բացվի: Tesla քրոսովերը հագեցրել են նստատեղերի երեք շարքով: Ավտոմեքենան կարող է տեղավորել 7 ուղևորի:

     Model X-ը վաճառքի կհանվի երկու տարբերակով: Սկզբնական մոդիֆիկացիան ստացել է 90D անվանումը:
     Ավտոմեքենան տեղից մինչև 100կմ/ժ արագություն բացում է 4.8 վայրկյանում: Ուժային ագրեգատի հզորության մասին տվյալներ ընկերությունը դեռևս չի հաղորդում: PD90 թոփային մոդիֆիկացիան ստացել է մեկական էլեկտրաշարժիչ յուրաքանչյուր առանցքի վրա: Առջևից տեղադրված է 259 ձիաուժ հզորությամբ շարժիչ, իսկ ետևից` 503 ձիաուժ հզորությամբ: Մինչև 100կմ/ժ Model X-ի այդ տարբերակը բացում է 3.2 վայրկյանում, ինչն այսօր ռեկորդային է բոլոր սերիական SUV-երի շրջանում:
     Tesla-ի հաջորդ նորույթը կդառնա Model III անվան տակ նոր էլեկտրական սեդանը: Պրեմիերան պլանավորված է 2016 թվականի մարտին: Մոդելի հիմնական մրցակիցը համարվումէ BMW 3-Series-ը: Ավելի ուշ Model III սեդանի հիման վրա Tesla-ն պլանավորում է մշակել նոր քրոսովեր: Մոդելային շարքում բյուջետային ավտոմեքենան կզբաղեցնի Model X-ից մեկ աստիճան ցածր աստիճանը: Վաճառքների սկզբի մասին դեռևս չի հայտնվում:
7894 | 0
Facebook