Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մալարիայի և մակաբույծ որդերի առաջացրած վարակների դեմ դեղորայք ստեղծած երեք բժիշկ արժանացել են Նոբելյան մրցանակի

16:33, երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2015 թ.
Մալարիայի և մակաբույծ որդերի առաջացրած վարակների դեմ դեղորայք ստեղծած երեք բժիշկ արժանացել են Նոբելյան մրցանակի

Ճապոնիայից, Չինաստանից և Իռլանդիայից երեք գիտնականներ արժանացել են բժշկության ոլորտի այս տարվա Նոբելյան մրցանակի: Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, նրանցից իռլանդացի Ուիլյամ Քեմբելին և ճապոնացի Սատոշի Օմուրային Նոբելյան մրցանակ է հանձնվել` մակաբույծ որդերի առաջացրած վարակների դեմ նոր` «Ավերմեցտին» կոչվող դեղորայքի ստեղծման համար:

Չինացի գիտնական Յույու Տուն Նոբելյան մրցանակի է արժանացել «Արտեմիսին» կոչվող դեղորայքի հայտնագործման համար, որը կանխում է մալարիա հիվանդության տարածումը:

Աղբյուրը նշում է, որ մրցանակաբաշխության կազմակերպողները մրցանակը հանձնել են հենց այս հիվանդությունների պայքարի ոլորտում նորամուծությունների հեղինակներին, քանի որ ներկայում աշխարհում այդ հիվանդություններից տառապում է մոտ 3,4 միլիոն մարդ, որոնց գերակշիռ մեծամասնությունը` աշխարհի աղքատ կամ աղքատության շեմին կանգնած երկրներում:

9566 | 0
Facebook