Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը կփրկի Մերձավոր Արևելքն ահաբեկիչներից. Ասադ

11:31, երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2015 թ.
Ռուսաստանը կփրկի Մերձավոր Արևելքն ահաբեկիչներից. Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ ռուսական օդուժի` Սիրիայի որոշ տարածքների ուղղությամբ իրականացրած օդային հարվածները Մերձավոր Արևելքն ահաբեկիչներից փրկելու միակ տարբերակն է: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը:

Ասադի խոսքերով` ԱՄՆ-ի և դրա գլխավորությամբ ստեղծված հակաահաբեկչական կոալիցիան ոչնչացման եզրին են հասցրել ամբողջ տարածաշրջանը: «Ռուսաստանը պարտավոր է հաջողության հասնել, այլապես մենք ականատես կլինենք մի ամբողջ տարածաշրջանի, ոչ թե մեկ երկրի ոչնչացման»,- նշել է Ասադը:

Սիրիայի նախագահը հայտնել է նաև, որ Ռուսաստանի ռազմական միջամտությունը նախապես համաձայնեցված է եղել Սիրիայի իշխանությունների և սիրիական բանակի հետ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը մի քանի օր առաջ մեկնարկել է Սիրիայում տեղակայված ԻՊ զինյալների ուղղությամբ օդային հարվածների իրականացումը` ճշգրիտ հարվածներ հասցնելով ահաբեկիչների 7 օբյեկտների ուղղությամբ:
7661 | 0
Facebook