Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ ՊՆ-ն ամփոփում է արդյունքները

16:36, ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2015 թ.
ՌԴ ՊՆ-ն ամփոփում է արդյունքները

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ անցած գիշերվա ընթացքում Սիրիայում, «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարի շրջանակներում, իրականացրել է 10 ավիաթռիչք: Ճշգրիտ հարվածներ են հասցվել ահաբեկիչների 7 օբյեկտների ուղղությամբ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Հարվածներից մեկի արդյունքում Հալեպի նահանգի Դար-Թաազա շրջանում ոչնչացվել է ԻՊ հրամանատարական կետ և կապի հանգույց: Բացի այդ, Су-25-ը հարվածներ է ուղղել գրոհայինների դաշտային ճամբարի վրա Իդլիբ նահանգի Մաարեթ Նուուման շրջանում: Ամբողջովին ավերվել են բունկեր, ինչպես նաև՝ զենքի պահեստներ և վառելիքաքսուքային նյութեր: Ամբողջ օրվա կտրվածքով ռուսական օդուժը կատարել է 18 ռազմական թռիչք ու հարվածել ԻՊ 12 օբյեկտների ուղղությամբ: Նշենք նաև, որ Ռուսաստանը ռազմական արշավի տևողությունը գնահատում 3-4 ամիս, թեև չի բացառում հնարավոր ձգձգումները:

6525 | 0
Facebook