Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մասնագետները հորդորում են ստուգել նաև դպրոցների մոտ գտնվող կասկածելի կրպակները

14:01, հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2015 թ.
Մասնագետները հորդորում են ստուգել նաև դպրոցների մոտ գտնվող կասկածելի կրպակները

Հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում սննդի թունավորման դեպքերը վերջին շրջանում շատացել են: Իրավիճակը մտահոգիչ է հատկապես մարզերում: Մեր տարբեր հրապարակումներում անդրադարձել ենք Արմավիրի, Արարատի, Կոտայքի մարզերի կրթօջախներում արձանագրված դեպքերին:
     Ինչ վերաբերում է Երևանին, ապա քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արթուր Սարուխանյանը ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստիացրեց, որ ամբողջ տարվա ընթացքում քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր դպրոցներում շրջայց է իրականացվում` սննդի անվտանգությունը պարզելու նպատակով: «Այցը լինում է պատահական, կոնկրետ գրաֆիկով չենք աշխատում: Վերջին շրջանում որևէ դեպք չի գրանցվել»,- մեզ հետ զրույցում ասաց Արթուր Սարուխանյանը: Նրա խոսքով` որևէ մեկն իրավունք չունի հենց այնպես մտնել խոհանոց, բայց ծնողը ցանկության դեպքում կարող է ներկա գտնվել շրջայցին` կրելով համապատասխան համազգեստ:
    
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը հաստատությունների ներսում իրականացվող ստուգումներից բացի կարևորեց այլ հանգամանք ևս: «Եթե ասում են՝ այսինչ դպրոցի մոտ կա կասկածելի կրպակ, ուրեմն պետք է գնալ ու ստուգել այն, հանձնարարական տալ, գործիք կա դրա համար»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է դիտարկումներ անել ռիսկային օբյեկտներում:

4389 | 0
Facebook