Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բաղրամյան գյուղի 5-րդ դասարանի երեխաները թունավորվել են նրբերշիկից

14:41, հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2015 թ.
Բաղրամյան գյուղի 5-րդ դասարանի երեխաները թունավորվել են նրբերշիկից
     Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Արարատի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցի 5-րդ դասարանի 20 երեխայի թունավորման նախանշաններով տեղափոխվել էին Արտաշատի ԲԿ:
     ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրուցում համայնքի ղեկավար Սոս Բենիամինյանն ասաց, որ երեխաները թունավորվել են դպրոցի ճաշարանից գնված նրբերշիկից:
     Խոսեցինք նաև դպրոցի տնօրեն Ռուզաննա Թադևոսյանի հետ: «Թունավորումը եղել է միայն 5-րդ դասարանի աշակերտների մոտ: Մյուս դասարանների երեխաներն էլ ներշնչանքով ասում են՝ վատ են և գնացել են հիվանդանոց: Ոչ մի ծանր դեպք չունենք, բոլորին, ապահովության համար, լվացումներ են անում»:
     Ռ. Թադևոսյանը նշեց, որ նրբերշիկները մատակարարում է Սարգսյան Գոհար անհատ ձեռներեցը: «Արդեն քանի տարի՝ ինքն է մատակարարում: Սանէպիդկայանից էլ եկել, տարել են ստուգման»,- ավելացրեց նա:
4477 | 0
Facebook