Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թուրք-ադրբեջանական մամուլը լի է փաշինյանական իշխանությանն աջակցության կոչերով». Վարուժան Գեղամյան

22:30, կիրակի, 05 մայիսի, 2024 թ.
«Թուրք-ադրբեջանական մամուլը լի է փաշինյանական իշխանությանն աջակցության կոչերով». Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը. «Վերջին չորս տարիներին Թուրքիան և Ադրբեջանը մշտապես աջակցել են Հայաստանի դե-ֆակտո իշխանության պահպանմանը: Դա երևաց թե´ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունից հետո պաշտոնական թուրքական դատապարտող կոչերով, թե´ տարբեր առիթներով հայ ազգային գործիչների հետապնդման հարցում սինխրոն աշխատանքով, թե՛ ազգային ուժերի բողոքի ցույցերի մշտական դատապարտմամբ, և թե՛ այլ բազմաթիվ ձևերով: Ավելորդ է ասել, որ թուրք-ադրբեջանական մամուլը լի է փաշինյանական իշխանության աջակցության կոչերով: Ահա մի օրինակ Ադրբեջանից, որի վերնագիրը բավական է` հասկանալու բովանդակությունը «Փաշինյանին պետք է աջակցել»: Չի կարող Հայաստանը վերացնել փորձող թշնամական երկրի համար դրական կերպարը օգուտ լինել մեզ»:

2219 | 0
Facebook