Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ռուսական ուժի հետ համագործակցությունից հրաժարվելով՝ կորցնում ենք տարածքներ». Ռուբեն Մելքոնյան

22:54, կիրակի, 05 մայիսի, 2024 թ.
«Ռուսական ուժի հետ համագործակցությունից հրաժարվելով՝ կորցնում ենք տարածքներ». Ռուբեն Մելքոնյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանն է։

Ըստ արևելագետի, Թուրքիա, թե Ռուսաստան՝ վտանգավոր ընտրության առջև ենք կանգնել։ Նախկինում «և-և»-ի քաղաքականությունը հիմա դարձել է «կամ-կամ»-ի։

«Փաստ է, որ այս իշխանությունը տապալված է բոլոր բնագավառներում, այսքան իրար չընդունող հասարակություն երբևէ չի եղել, այսքան անջրպետ հասարակության մեջ չի եղել, դրա համար մեղավոր է բացառապես գործող իշխանությունը։

...Թե մեր, և թե վրացական հանրությունը բարդույթ ունեն՝ ռուսների հետ համագործակցությունը համարում են ստրկություն, իսկ Արևմուտքի հետ համագործակցությունը՝ ոչ։ Եթե սառը դատենք, ապա կտեսնենք, որ ռուսները չունեն փափուկ ուժի քաղաքականություն, գրանտային քաղաքականություն, բայց ակնհայտ է, որ ռուսական ուժի հետ համագործակցությունից հրաժարվելով՝ կորցնում ենք տարածքներ, նշանակում է՝ նահանջ գեղագիտական երգով, հավատալով ֆրանսիական պոետիկ հայտարարություններին, եվրոչինովնիկների դերակատարությանը։
     Հայ հանրությանը պետք է դուրս բերել այդ գեղագիտական, պոետիկ թմբիրից։ Մենք տեսնում ենք՝ հանրությանը կեղծ տեղեկություններ են մատուցում, որը բխում է այս իշխանությունների կոմպլեքս բարդույթներից»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը:

«Ռուսական ուժի հետ համագործակցությունից հրաժարվելով՝ կորցնում ենք տարածքներ». Ռուբեն Մելքոնյան
1930 | 1
Facebook