Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մակրոնն Ուրսուլա ֆոն դեր Լայենին փոխարինող է փնտրում․ #Bloomberg

17:00, հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
Մակրոնն Ուրսուլա ֆոն դեր Լայենին փոխարինող է փնտրում․ #Bloomberg

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ է վարում Եվրոմիության առաջնորդների հետ՝ Եվրոհանձնաժողովի նախագահի պաշտոնի թեկնածու ընտրելու համար, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Bloomberg-ի տվյալներով՝ Մակրոնը որպես թեկնածու դիտարկում է Եվրոպական կենտրոնական բանկի նախկին նախագահ և Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագիին: Այս թեմայի շուրջ նա արդեն բանակցություններ է վարել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ, գրում է գործակալությունը։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերջին տարիներին բախվել է ԵՄ որոշ երկրների դժգոհությանը, նշում է Bloomberg-ը: Մասնավորապես, դժգոհությունները կապված են առևտրի, կլիմայական փոփոխությունների և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ նրա քաղաքականության հետ։

2435 | 0
Facebook