Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե Սրբազանը ցանկանա գալ ռադիո, կարծում եմ՝ ոչ մի խնդիր չի լինի»․ Գարեգին Խումարյան

10:00, կիրակի, 05 մայիսի, 2024 թ.
«Եթե Սրբազանը ցանկանա գալ ռադիո, կարծում եմ՝ ոչ մի խնդիր չի լինի»․ Գարեգին Խումարյան

«Իսկ Ռադիոտուն մտնելո՞ւ են»,- անդրադառնալ Բագրատ Սրբազանի սկսած երթին՝ երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր Հ1-ի Պետրոս Ղազարյանը։

«Հրապարակ»-ը Հանրային ռադիոյի այս պահին նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանին հարցրել է՝ ի՞նչ կլինի, եթե Բագրատ Սրբազանը ուզենա գալ Հանրային ռադիո, հարցազրույց տալ կամ հայտարարություն անել։ Խումարյանը պատասխանել է․ «Պետք է շեշտել, որ շուրջ մեկ ամիս է, ինչ ռադիոյում չեմ աշխատում։ Ընկերությունը ժամանակավոր պաշտոնակատարն է ղեկավարում այս պահին։ Բայց ամեն դեպքում, վստահ եմ, որ խնդիր չի լինի։ Ուղղակի խորհուրդ կտամ, նախապես զանգել խմբագրություն և պայմանավորվել, որպեսզի ամեն ինչ պատշաճ ստացվի։ Կարծում եմ, գիտեք, որ ՀՌ-ն միշտ բաց է հասարակական-քաղաքական կյանքի բոլոր կարևոր դերակատարների համար։ Եվ սրբազանն, իհարկե, բացառություն չէ»,- պատասխանել է Խումարյանը։

Նշենք, որ շուտով կրկին տեղի է ունենալու Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի մրցույթ, Գարեգին Խումարյանը հայտարարել է, որ մասնակցելու է այդ մրցույթին։

4221 | 1
Facebook