Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչո՞ւ են մանկապարտեզներում ավելացել թունավորման դեպքերը. պարզաբանում են պատասխանատուները

15:08, շաբաթ, 08 օգոստոսի, 2015 թ.
Ինչո՞ւ են մանկապարտեզներում ավելացել թունավորման դեպքերը. պարզաբանում են պատասխանատուները

Վերջին շրջանում մանկապարտեզներում և ճամբարներում թունավորման դեպքերի աճ է գրանցվել, որը մասնագետների պնդմամբ` հիգիենայի կամ մթերքի պահպանման կանոնները չպահպանելու հետևանք է, ինչը` հատկապես բարձր ջերմաստիճանի պայմաններում խիստ վտանգավոր է դառնում: Իսկ թե ով է պատասխանատվություն կրում այս ամենի համար, ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանն, ում խոսքով` ամեն կառույց իր հերթին պատասխանատվություն է կրում. ևʹ Սննդամթերքի անվտանգության ծառայությունը, ևʹ մանկապարտեզներն ու ճամբարները:

Նրա պնդմամբ` տեսչությունը վերահսկում է, որ անվտանգ սնունդ մտնի մանկապարտեզ, իսկ, թե հետո որքանով այն կդառնա վտանգավոր, այդ ամենի համար արդեն մանկապարտեզի տնօրինությունն է պատասխանատու: «Փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հիմնականում` մանկապարտեզներում 2-րդ աղտոտվածության հետևանքով է տեղի ունենում թունավորումը: Դրան նպաստում են ջրի բացակայությունն ու հիգիենան, ինչպես նաև շոգը: Արդեն 20 մանկապարտեզի գործունեություն կասեցված է` շենքային համապատասխան պայմաններ չլինելու հետևանքով»,- ասաց Նվարդ Առաքելյանն, ում խոսքով` փորձաքննությունը շարունակվում է և սեպտեմբերին ընդառաջ վերահսկողությունն էլ ավելի է խստացվելու:

Ամփոփելով` մեր զրուցակիցը մեկ անգամ ևս խորհուրդ տվեց մանկապարտեզներում առավելագույն ապահովել սննդի պահպանման կանոններն ու հիգիենան:

4274 | 0
Facebook