Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պետությունը պետք է պատասխանատվություն կրի այս վիճակի համար»․ Աննա Ավետիսյան

12:24, կիրակի, 05 մայիսի, 2024 թ.
«Պետությունը պետք է պատասխանատվություն կրի այս վիճակի համար»․ Աննա Ավետիսյան

Երևանի ավագանու անդամ Աննա Ավետիսյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով տեսանյութեր․ «Տեղացած անձրևի և պատկան մարմինների անգործության հետևանքները լավ զգացել են նաև Երվանդ Քոչար 8/1 շենքի բնակիչները։
     Իմ` իրավիճակին տեղում ծանոթանալու պահին պատկերը այլ էր, բայց ողջ գիշեր բնակիչները բնակարաններ լցված ջրերն են դատարկել։
     Պետությունը պե՛տք է պատասխանատվություն կրի այս վիճակի համար, փոխհատուցի բնակիչների կրած վնասը և քայլեր ձեռնարկի հետագա նմանատիպ դեպքերը կանխելու համար։
     Սա երկիր հանձնել չի, որ շատ արագ կազմակերպեք ու անեք, բայց աշխատեք, լավ աշխատեք»։

Աղբյուրը` Աննա Ավետիսյան
2489 | 1
Facebook