Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մի տեղ կարդացի՝ ո՞ւր է Շարմազանովը, դադարե՞լ է պայքարել»․ Էդուարդ Շարմազանով

12:06, կիրակի, 05 մայիսի, 2024 թ.
«Մի տեղ կարդացի՝ ո՞ւր է Շարմազանովը, դադարե՞լ է պայքարել»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Մի տեղ կարդացի՝ ո՞ւր է Շարմազանովը, դադարե՞լ է պայքարել:
     Մեր գաղափարական հայր Գարեգին Նժդեհը մի առիթով ասել է. «Իմ անունն է պայքար, իսկ վախճանս՝ հաղթանակ»։
     Դրական գնահատելով նոր ձևավորված հականիկոլական ձևաչափերի ի հայտ գալը՝ նշեմ մի կարևոր հանգամանք.
     իսկ ի՞նչ չի արվում ՀՀԿ ներկայացուցիչների կողմից։
     Տավուշ էլ ենք այցելում պայքարի ընկերներին, մարզերում էլ մեր կուսակիցները մասնակցում են անհնազանդության գործողություններին, Երևանում էլ պայքարում ենք արդեն 6 տարի է՝ հանրահավաքներ անելուց մինչև ճանապարհ փակել ու ձերբակալվել։
     Ինչո՞ւ է կալանավորված Արմեն Աշոտյանը։
     Հենց նիկոլիզմի դեմ պայքարի համար։
     Պայքարը նիկոլիզմի դեմ ունենում է տարբեր դրսևորումներ՝ ԱԺ-ի հայտարարություններից, հարցազրույցներից մինչև անհնազանդության գործողություն:
     Երբ մենք նիկոլիզմի դեմ սկսել էինք պայքարը, շատ-շատերը դեռ չէին էլ մտածում նիկոլիզմի հեռացման անհրաժեշտության մասին։
     Ողջունելի է, որ նիկոլիզմի դեմ պայքարողների բանակը մեծանում է։
     Դա է նաև այն հույսը, որ Հայկը չի պարտվելու ոսոխ բելին։
     Բայց հաջողության հասնելու կարևոր պայմաններից է նաև մշակված իրատեսական ծրագիրն ու հաշվարկված ռազմավարությունը, որը կհանգեցնի համազգային, կրկնում եմ, համազգային դիմադրության ու ընդվզման։
     2018-ին խաբվեցիք՝ մեկին տալով Մովսեսի, իսկ մեկ ուրիշին՝ շատ ավելի մեծ առաքելություն։
     Մինչդեռ իրականում դրանք ունեին մեկ գործառույթ՝ «Հուդայի գործառույթ»։
     Մեղքերի համար բոլորս պատժվեցինք՝ սրբազան Արցախի կորստով։
     Մոտենում է մեղքերից ազատվելու ու ապաշխարելու ժամանակաշրջանը։
     Հույս, Հավատ, Սեր ու տրամաբանություն մեր Ավետյաց երկիր Հայոց Հայրենիքին։
     Հարությանը նախորդում է խաչելությունը։
     Իսկ Հիսուսին՝ Հովհաննես Մկրտիչը։
     Խաչելությունը տեսանք՝ խաչվեցինք ազգովի։
     Աստված տա՝ հարությունը մոտ լինի»։

2603 | 1
Facebook