Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ինչ է պատմում պիցցան ուտելու ձևը մարդու բնավորության մասին

01:01, կիրակի, 30 օգոստոսի, 2015 թ.
Ինչ է պատմում պիցցան ուտելու ձևը մարդու բնավորության մասին

Սիրելի պիցցայից մի կտորը ուտելը սովորական և ոչ մի յուրահատուկ իմաստ չպարունակող երևույթ է մարդկանց համար: Սակայն, ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, հոգեբան և փորձագետ Փաթթի Վուդն, ով ուսունմնասիրում է մարդու մարմնի լեզուն և մարդկանց վարքագիծը տարարտեսակ իրավիճակներում, հատուկ հետազոտություն է անցկացրել և պարզել, որ պիցցան ուտելու ձևի վրա նույնպես ազդում են բնավորության որոշ գծեր:

Այսպես, ըստ Վուդի, եթե մարդը պիցցայի մեկ կտորը ծալում և այդպես է ուտում, դա խոսքում է նրա` միաժամանակ մի քանի գործողություն անելու կարողությունների մասին: Մարդիկ այդպես են վարվում` կտորն ավելի փոքրացնելու և ավելի արագ ուտելու համար, այսինքն` այդ մարդիկ գրեթե միշտ շտապողականության մեջ են գտնվում և փորձում են մի քանի բան միանգամից հասցնել: Ուտելու այդպիսի ձևը խոսում է նաև արկածախնդիր բնավորություն ունենալու, շուտ ձանձրանալու և ռսիկի դիմելուց չվախենալու մասին:

Նրանք, ովքեր պիցցայի կտորն սկսում են ուտել վերջից, զգայուն և ինքնաբուխ մարդիկ են, ովքեր սիրում են լիակատար կերպով վայելել կյանքը: Նրանք սիրում են տարբերվել բոլորից և սիրում են լինել բոլորի ուշադրության կենտրոնում`շնորհիվ իրենց յուրահատուկ քայլերի:

Մարդիկ, ովքեր պիցցայի կտորն ուտելու համար օգտագործում են դանակ և պատառաքաղ, բնույթով աջակցող մարդկանց թվին են պատկանում: Այս մարդիկ կյանքը շատ հեշտ են ընկալում և վայելում են այն: Վուդը նրանց բնութագրում է որպես մարդկանց, որոնց ուսին միշտ կարելի է լացել և որոնք միշտ հիշում են մտերիմների ծննդյան տոները:

Եվ, վերջապես, նրանք, ովքեր պիցցայի կտորն ուտում են սկսելով եռանկյունու սուր ծայրից, բնավորությամբ զգույշ մադիկ են: Ըստ Վուդի` այդ մարդիկ իրենց բոլոր քայլերը հաշվարկում են, որպեսզի յուրաքանչյուր անգամ ճիշտ և շոշափելի արդյունքի հասնեն:

18478 | 0
Facebook