Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մարոկկացին մահացել է ճամպրուկում՝ փորձելով տեղափոխվել Իսպանիա

17:30, երկուշաբթի, 03 օգոստոսի, 2015 թ.
Մարոկկացին մահացել է ճամպրուկում՝ փորձելով տեղափոխվել Իսպանիա

Մարոկկացի գաղթականը շնչահեղձ է եղել՝ փորձելով ճամպրուկի մեջ թաքնվելու միջոցով անօրինական մուտք գործել Իսպանիա: Այս մասին հաղորդում է «ԲիԲիՍի»-ն:

Աղբյուրը նշում է, որ 27-ամյա մարոկկացուն փորձել է ճամպրուկով Իսպանիա հասցնել վերջինի ավագ եղբայրը:

Լաստանավը պետք է Մելիլյայից (Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում գտնվող իսպանական տարածք) մեկներ Իսպանիայի հարավում գտնվող Ալմերիա քաղաք: Սակայն ճանապարհին 27-ամյա մարոկկացու եղբայրը նկատել է, որ վերջինն այլևս չի շնչում: Նա բժիշկների օգնությանն է դիմել, սակայն այլևս հնարավոր չի եղել գիտակցության բերել:

Մարոկկացու ավագ եղբորը 8 տարվա ազատազրկում է սպառնում՝ ոչ կանխամտածված սպանության մեղադրանքով:

7264 | 0
Facebook