Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հոսանքի թանկացման որոշումն այսօրվանից ուժի մեջ է մտնում. սուբսիդավորման մասին որոշում դեռ չկա

12:13, շաբաթ, 01 օգոստոսի, 2015 թ.
Հոսանքի թանկացման որոշումն այսօրվանից ուժի մեջ է մտնում. սուբսիդավորման մասին որոշում դեռ չկա
     «Եթե պարզի, որ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին խաբել էր քաղաքացիներին, ապա դա պետք է արժանանա համապատասան գնահատականի: Չկա հիմք` համոզվելու, որ սակագնի բարձրացման սուբսիդավորումն ինչ-որ մեկը վերցնում է իր վրա:
     Բոլորը սպասում էին, որ կառավարությունը վերջին նիստի ժամանակ սուբսիդավորման մասին որոշում կկայացնի, բայց չարեց»,- նախօրեին Հանրապետության հրապարակում հայտարարել էր Անդրիաս Ղուկասյանը` հավելելով, որ ոչ աուդիտ է մեկնարկել, ոչ սուբսիդավորման որոշում ընդունվել ու իրենք շարունակելու են պայքարը:
    
     Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մոտ 7 դրամով թանկացրեց էլեկտրաէներգիայի սակագինը: Սակայն քաղաքացիների ճնշման արդյունքում ՀՀ նախագահը հայտարարեց, որ մինչև աուդիտի եզրակացությունը, կառավարությունն իր վրա կվերցնի հոսանքի թանկացման բեռը:
    
     Տեղեկացնենք, որ այսօրվանից ուժի մեջ է մտնում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ ՀԾԿՀ որոշումը:
4386 | 0
Facebook