Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

«Յուքոմ»-ի ձեռքով «Օրանժ»-ին հեռացնում են ԵՏՄ տարածք Հայաստանից` հող նախապատրաստելով «Ռոստելեկոմ»-ի համար

15:25, հինգշաբթի, 23 հուլիսի, 2015 թ.
«Յուքոմ»-ի ձեռքով «Օրանժ»-ին հեռացնում են ԵՏՄ տարածք Հայաստանից` հող նախապատրաստելով «Ռոստելեկոմ»-ի համար
     Երեկ հայտնի դարձավ, որ «Յուքոմ»-ը բանակցություններ է վարում «Օրանժ Արմենիա»-ի 100% բաժնետոմսերը գնելու ուղղությամբ: Ասում են, որ սա հակառուսական պատժամիջոցների դեմ Պուտինի պայքարի հերթական դրսևորումներից է: Ըստ լուրերի, վերջինը չի հանդուրժելու ԵՏՄ տարածքում արևմտյան ցանկացած կապիտալ և ստիպողաբար ռուսականացվելու արդեն իսկ գոյությունն ունեցողները: Այս տեսանկյունից Հայաստանում կարևորագույներից մեկը հենց «Օրանժ Արմենիա»-ն է, որը ֆինանսների լուրջ արտահոսք է ԵՏՄ տարածք հանդիսացող Հայաստանից: Ասում են նաև, որ «Օրանժ»-ի բաժնետոմսերը ձեռք բերելուց շատ կարճ ժամանակ անց դրանք վերավաճառվելու են «Ռոստելեկոմ»-ին:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
8751 | 4
Facebook