Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խոշոր հրդեհ Գուրգեն Մահարի փողոցում. դեպքի վայր է մեկնել մարտական 5 հաշվարկ

20:20, կիրակի, 05 հուլիսի, 2015 թ.
Խոշոր հրդեհ Գուրգեն Մահարի փողոցում. դեպքի վայր է մեկնել մարտական 5 հաշվարկ

Հուլիսի 5-ին` ժամը 16.21-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վարդաշեն թաղամասի 1-ին փողոցի տներից մեկում:
     Դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻ և օպերատիվ խմբերը:
     Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան:
     Պահանջվել է օգնություն` մեկ ջրատար:
     Պարզվել է, որ Գուրգեն Մահարի փողոցում այրվում են երեք տան (կից տներ) տանիքի փայտյա կառուցատարեր (մոտ 180 քմ) և 4 սենյակ՝ գույքով (մոտ 60 քմ):
     Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.16-ին, մարվել՝ 17.44-ին:
     Ժամը 17.57-ին տեղեկություն է ստացվել, որ դեպքի վայրում քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, անհրաժեշտ է շտապօգնություն:
     Դեպքի մասին տեղեկացվել է «1-03» ծառայության դիսպետչերը:

4762 | 0
Facebook