Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չիլի-Արգենտինա հանդիպման ընթացքում չիլիացի երկրպագուները հարձակվել են Մեսսիի ընտանիքի վրա

21:22, կիրակի, 05 հուլիսի, 2015 թ.
Չիլի-Արգենտինա հանդիպման ընթացքում չիլիացի երկրպագուները հարձակվել են Մեսսիի ընտանիքի վրա
     Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի ընտանիքի անդամներն Ամերիկայի գավաթի եզրափակիչ հանդիպման ժամանակ ստիպված են եղել թաքնվել հեռուստահաղորդավարների խցիկում՝ վատ տրամադրված չիլիացի երկրպագուների պատճառով։ «Նասյոնալ» մարզադաշտի տրիբունայում երկրպագուները ճանաչել են Մեսսիի ծնողներին և սկսել վիրավորել նրանց։ Տրիբունայում են եղել նաև Մեսսիի հարազատ եղբայրները և երկու զարմիկները, որոնցից մեկը՝ Ռոդրիգոն, դեմքի հարված է ստացել։ Արդյունքում, հարձակման պատճառով, ընտանիքը ստիպված է եղել թաքնվել հեռուստահաղորդավարների խցիկում։ Միջադեպից հետո Մեսսիի ընտանիքից ներողություն է խնդրել Չիլիում Արգենտինայի դեսպան Խինես Գոնսալես Գարսիան։
     Հիշեցնենք, որ երեկ Չիլին 11-մետրանոց հարվածաշարով հաղթանակ տոնեց Արգենտինայի նկատմամբ՝ նվաճելով Ամերիկայի գավաթը։
9233 | 0
Facebook