Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

04:47, երեքշաբթի, 30 հունիսի, 2015 թ.
Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Կանադայի կառավարությունը հայտարարել է ՌԴ դեմ տնտեսական նոր պատժամիջոցներ կիրառելու որոշման մասին: Այս մասին հաղորդվում է երկրի կառավարության կայքում:

Երկրի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտնել է, որ իրենք այդպիսի որոշում են կայացրել Ուկրաինայի արևելյան հատվածում տիրող անկայնուն իրավիճակի պատճառով:

Նոր որոշման համաձայն՝ Կանադան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկն՝ այնտեղ ներառելով ևս 3 քաղաքացու և 14 իրավաբանական անձանց: Պատժամիջոցների թիրախում են հայտնվել նաև ռուսական «Գազպրոմ», «Գազպրոմնեֆտ», «Սուրղութնեֆթեգազ» և «Տրանսնեֆտ» ընկերությունները:

Հաղորդվում է նաև, որ Կանադան պատժամիջոցներ է սահմանել նաև Ղրմից ապրանքների ներկրումնան և արտահանման վրա:

6835 | 1
Facebook