Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շատ լուրջ ենք պատրաստվում այս հանդիպմանը. ամեն ինչ անելու ենք, որ հաղթահարենք «Ֆոլգորե»-ի արգելքը. Սարգիս Հովսեփյան

23:01, երկուշաբթի, 29 հունիսի, 2015 թ.
Շատ լուրջ ենք պատրաստվում այս հանդիպմանը. ամեն ինչ անելու ենք, որ հաղթահարենք «Ֆոլգորե»-ի արգելքը. Սարգիս Հովսեփյան
     Վաղը Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի շրջանակներում Հայաստանի չեմպիոն «Փյունիկ»-ը հանդիպելու է Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորեի» հետ։ Այսօր կայացել է թիմերի գլխավոր մարզիչների մամուլի ասուլիսը։ Սարգիս Հովսեփյան «Շատ լուրջ ենք պատրաստվում այս հանդիպմանը։ Ամեն ինչ անելու ենք, որ հաղթահարենք «Ֆոլգորե»-ի արգելքը։ Եթե չկարողանանք հաջորդ փուլ անցնել, դա կնշանակի, որ պատրաստ չէինք Չեմպիոնների լիգայում խաղալ։ Թիմը մարզվում է, դիտել ենք մրցակցի խաղերը և խաղալու ենք միայն հաղթանակի համար։ Կցանկանայի, որ առաջին խաղում մեր թիմը կարողանար 80 տոկոսով լուծել հաջորդ փուլ դուրս գալու հարցը։ Կարծում եմ՝ մենք նրանց կգերազանցենք արագությամբ: Այնպիսի արագություն ենք հաղորդելու, որ մրցակիցը չկարողանա դիմակայել մեզ։ Ֆուտբոլիստները թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես մարտական են տրամադրված»:
3385 | 0
Facebook