Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթի գների աճ է գրանցվել

11:31, հինգշաբթի, 28 մայիսի, 2015 թ.
Նավթի գների աճ է գրանցվել

Այսօր միջազգային շուկայում նավթի գների աճ է գրանցվել, որ պայմանավորված է ամերիկյան շուկայում «սև ոսկու» կոմերցիոն պաշարների վերաբերյալ հաշվետվության հրապարակման սպասումների հետ: Ըստ կանխատեսումների՝ մեկ շաբաթվա ընթացքում նավթի պաշարները ԱՄՆ-ում պետք է կրճատված լինեն 857 հազար բարելով ու հասնեն 481,34 միլիոն բարելի:

Առավոտյան եվրոպական նավթի 1 բարելի արժեքը կազմել է 62,50 դոլար՝ 0,71%-ով ավել: Ամերիկյան նավթի 1 բարելի արժեքն աճել է 0,3%-ով և հավասար է 57,68 դոլարի:

4490 | 0
Facebook