Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

52-ամյա կինը կրծքով կերակրում է իր 6-ամյա դստերը

00:43, երեքշաբթի, 26 մայիսի, 2015 թ.
52-ամյա կինը կրծքով կերակրում է իր 6-ամյա դստերը

Ավստրալիայի Բայրոն Բեյ քաղաքի բնակչուհի 52-ամյա Մահա Ալ Մուզան իր 6-ամյա դստերը շարունակում է կրծքով կերակրել: Նա իր դստերը կաթ է տալիս անգամ դպրոցական դասամիջոցի ընթացքում՝ դպրոցի բակում: Կինը ոչ մի պատվաստման չի տարել իր դստերը, քանի որ սրբորեն հավատում է կրծքի կաթի զորությանը:

«Մայրիկի կաթը երբեմն կարամելի համ է ունենում: Իսկ առհասարակ այն տարբեր համերի է լինում: Ես ավելի շատ սիրում եմ կրծքով սնվել, երբ դպրոցում չեմ: Ես կարծում եմ, որ իմ տարիքի երեխաները պետք է մայրական կաթ խմեն, քանի որ այն օգտակար է»,- ասել է 6-ամյա Ամինահը:

Սովորաբար Ամինահը սիրում է մայրական կաթ խմել քնելուց առաջ, բայց նրա մայրը հավաստիացնում է, որ դստերը կրծքով կկերակրի ամեն տեղ ու ցանկացած պահի, եթե նա ցանկանա:

Կինը «Ֆեյսբուք»-ի իր էջում անկաշկանդ հրապարակում է դստերը կերակրելու ժամանակ արված լուսանկարները: Նա նաև պնդում է, որ կրծքով կերակրելն իրեն էլ ավելի է մոտեցնում դստեր հետ: Դուստրն էլ իր հերթին լրագրողների հետ զրույցում անկեղծացել է, որ նա ոչ միայն սիրում է խմել մայրիկի կաթն, այլև սիրում է քնել նրա հետ:

Մահան տեղեկացրել է նաև, որ մինչև դստեր 8 տարեկան դառնալը շարունակելու է կրծքով կերակրել նրան, քանի որ դա նորմալ երևույթ է ու նաև շատ օգտակար կնոջ առողջության համար:

18666 | 0
Facebook