Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կարկուտից տուժած գյուղացիները փակել էին ճանապարհը

15:15, երկուշաբթի, 25 մայիսի, 2015 թ.
Կարկուտից տուժած գյուղացիները փակել էին ճանապարհը
     Արարատի մարզի Նարեկ գյուղում այսօր առավոտից լարված իրավիճակ է: Բնակիչները դուրս են եկել գյուղապետարանի հարևանությամբ գտնվող փողոց` կոչ անելով Արարատի մարզպետարանին, գյուղատնտեսության նախարարությանն օգնության ձեռք մեկնել իրենց, քանի որ մայիսի 23-ին տեղացած ուժեղ կարկուտի պատճառով ցանքատարածությունները, խաղողի, ծիրանի այգիները, 100%-ով վնասվել են:
     ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Նարեկ համայնքի ղեկավար Գարուշ Հակոբյանն ասաց. «Հավաքվելը, հավաքվել են, ես էլ իրենց թվում եմ: Մարզպետարանը, գյուղատնտեսության նախարարությունը չեն կարող ընդառաջել, ընդառաջել կարող է կառավարությունը: Ես մոտ եմ կանգնած թե՛ մարզպետարանին, թե՛ գյուղատնտեսության նախարարությանը, բայց նրանք չեն կարող այդ ֆինանսական միջոցները լուծել, դա միայն կառավարությունն ու նախագահը կարող են»:
     Գարուշ Հակոբյանը նշեց, որ ստեղծել է հանձնաժողով` վնասի չափը գնահատելու համար: «Գյուղվարչության պետն առաջատար երկու մասնագետների հետ դուրս է եկել դաշտերը և ուսումնասիրում է, գնահատում: Վնասը շատ է, մարդ կա ոչինչ չունի արդեն: Տեղեր կա 100% է, տեղ կա` 5 կամ 10»:
     Գյուղապետն ասաց, որ վնասի չափը կներկայացնեն մարզպետարան, մարզպետարանից էլ` կառավարություն:
5805 | 0
Facebook