Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՊՏՀ-ն՝ ֆուտզալի Հայաստանի 2014-2015 թթ. չեմպիոն

12:23, երկուշաբթի, 25 մայիսի, 2015 թ.
ՀՊՏՀ-ն՝ ֆուտզալի Հայաստանի 2014-2015 թթ. չեմպիոն
    
Մայիսի 24-ին տեղի ունեցավ ՀՀ Ֆուտզալի 2014/2015 թթ. առաջնության 4-րդ տուրից հետաձգված «Թալգրիգ»-ՀՊՏՀ հանդիպումը: ՀՊՏՀ-ն հաղթեց 8:3 հաշվով և, վաստակելով 52 միավոր, իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ ֆուտզալի Հայաստանի չեմպիոն: Առաջնությունում մնացել է անցկացնել ընդամենը մեկ հանդիպում՝ 17-րդ տուրից հետաձգված «Գյումրի»-«Թալգրիգ» հանդիպումը, որը տեղի կունենա մայիսի 30-ին: Անկախ այդ հանդիպման արդյունքից՝ առաջնության արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրեց «Թալգրիգ»-ը, «Գյումրի»-ն երրորդն է:
2756 | 0
Facebook