Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պենտագոն. «Իրաքյան բանակը չունի կամքի ուժ իսլամիստների դեմ պայքարելու համար»

13:00, երկուշաբթի, 25 մայիսի, 2015 թ.
Պենտագոն. «Իրաքյան բանակը չունի կամքի ուժ իսլամիստների դեմ պայքարելու համար»

ԱՄՆ Պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ իրաքյան զորքերի նահանջը Ռամադիից ապացույցն է այն բանի, որ նրանք չունեն կամքի ուժ իսլամիստների դեմ պայքարելու համար:

«ՍիԷնԷն»-ի հետ հարցազրույցի ժամանակ Քարթերը նշել է, որ իրաքյան զինված ուժերը քաղաքի համար մղվող մարտերի ժամանակ թվով զգալիորեն գերազանցել են ջիհադիստներին, սակայն նահանջել են՝ նրանց թողնելով Ամերիկայի տրամադրած զինամթերքը:

Իր հերթին Իրաքի Պաշտպանության ու անվտանգության կոմիտեի ղեկավարը Քարթերի հայտարարությունը համարել է անհիմն և իրականությանը չհամապատասխանող: «Քարթերը շատ է օգնում Իրաքին, ես վստահ եմ, որ նրան հավաստի տեղեկություններ չեն մատուցել»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ քաղաքը կրկին հայտնվեց «Իսլամական պետության» ահաբեկիչների ձեռքում, որտեղ նրանք սպանեցին ավելի քան 500 խաղաղ բնակչի, հիմնականում՝ կանանց ու երեխաների:

6666 | 0
Facebook