Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը

18:03, ուրբաթ, 24 ապրիլի, 2015 թ.
Հայտնի են Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը
     Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած 4 թիմերը՝ իտալական «Ֆիորենտինան» և «Նապոլին», իսպանական «Սևիլիան» և ուկրաինական «Դնեպրը» բաժանվեցին երկու զույգերի՝ «Նապոլի» - «Դնեպր» «Սևիլիա» - «Ֆիորենտինա»: Հիշեցնենք, որ կիսաեզրափակչի առաջին հանդիպումները կկայանան մայիսի 7-ին, իսկ պատասխան խաղերը` մայիսի 14-ին: Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 27-ին` Վարշավայում:
3079 | 0
Facebook