Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ը գաղթականների մահացությունների աճի հարցով արտահերթ գագաթնաժողով կհրավիրի

14:15, երկուշաբթի, 20 ապրիլի, 2015 թ.
ԵՄ-ը գաղթականների մահացությունների աճի հարցով արտահերթ գագաթնաժողով կհրավիրի

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին կոչ է արել Եվրոմիության երկրներին արտահերթ գագաթնաժողով հրավիրել՝ կապված Միջերկրական ծովով Հյուսիսային Աֆրիկայից եվրոպական երկրներ տեղափոխվող գաղթականների մեծ քանակության և վերջին շրջանում նրանց մահացությունների թվի աճի հետ: Ինչպես հաղորդում է «ԲիԲիՍի»-ն, Ռենցին նշել է, որ գաղթականների խնդիրը համաճարակ է դարձել իրենց մայրցամաքի համար և ԵՄ առաջնորդները պետք է հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկեն՝ այդ խնդրի դեմ պայքարելու համար:
     Աղբյուրը նշում է, որ գագաթնաժողովի անցկացման հստակ օրը դեռևս որոշված չէ, բայց, ամենայն հավանականությամբ այն տեղի է ունենալու ապրիլի 24-ին: Իտալիայի վարչապետը նշել է, որ իրենց համար թիրախային պետք է հանդիսանա հատկապես Լիբիայից ժամանող գաղթականների հարցը՝ կապված Լիբիայից ժամանող գաղթականների վերջին խմբի հետ տեղի ունեցած դժբախտության հետ:

Հիշեցնենք, որ օրերս Լիբիայի ափերին` Միջերկրական ծովում, ավելի քան 700 ուղևոր փոխադրող նավ է խորտակվել: Բոլոր ուղևորները փախստականներ են եղել: Փրկարարները ջրից հանել են միայն 28 մարդու, մնացած փախստականների ճակատագիրն անհայտ է: Հաղորդվում է նաև, որ միայն այս տարվա ընթացքում Միջերկրական ծովում արդեն 1500 գաղթական է խորտակվել:

6809 | 0
Facebook