Լիբիայի ափերին` Միջերկրական ծովում, ավելի քան 700 ուղևոր փոխադրող նավ է խորտակվել: Բոլոր ուղևորները փախստականներ են եղել: Փրկարարները ջրից հանել են միայն 28 մարդու, մնացած փախստականների ճակատագիրն անհայտ է:
Ըստ նախնական տվյալների՝ նավաբեկության պատճառը նավի վրա առաջացած անհավասարակշռությունն է եղել: Ուղևորների մեծ կուտակում նավի մի կողմում է եղել: Հաղորդվում է, որ որոշ զոհերի մարմիններ ծովը քշել, հասցրել է Լիբիայի առափնյա հատվածներ: