Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եռյակ քույրերն ամուսնացել են նույն օրը՝ նույն ժամին (տեսանյութ)

17:40, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2015 թ.
Եռյակ քույրերն ամուսնացել են նույն օրը՝ նույն ժամին (տեսանյութ)

Բրազիլիայում կայացել է արտասովոր և իր տեսակի մեջ հետաքրքիր հարսանիք. եռյակ քույրերն ամուսնացել են նույն օրը՝ նույն ժամին:

Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, 29-ամյա Ռաֆաելլան, Ռոշելն ու Թագիանեն, բացի արտաքին ընդհանրությունների, այլ ընդհանուր նախասիրություններ ևս ունեն, սակայն ամուսնացել են միմյանցից բոլորովին տարբերվող տղամարդկանց հետ: Հարսանեկան արարողության ժամանակ, որը կայացել է մի քանի օր առաջ՝ մարտի 29-ին, երեք քույրերը կրել են նույնանման հարսանեկան զգեստներ: Միանման են եղել նաև եռյակ քույրերի սանրվածքներն ու դիմահարդարման ձևերը:

Հարսանեկան արարողության ժամանակ միակ տարբերիչ նշանը եղել է հասնացուների ծաղկեփնջերի գույնը: Քույրերը նշել են, որ դա արվել է իրենց փեսացուներին խնայելու համար, որպեսզի վերջինները խորանի մոտ շփոթության չմատնվեն իրենց նմանության պատճառով:

Աղջիկներից Ռաֆաելլայի ամուսինը՝ Ռաֆայելը, նշել է, որ աղջիկները հաճախ են դիտավորյալ չար կատակներ խաղացել իրենց գլխին՝ ներկայանալով մեկը մյուսի փոխարեն: Ուստի իրենք խնդրել են նախապես հայտնել իրենց ծաղկեփնջի գույնը՝ տհաճ միջադեպերից խուսափելու համար:
10579 | 2
Facebook