Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայոց ցեղասպանության ճանաչումը ցույց կտա, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը չի պատրաստվում լռել մարդկության դեմ գործած հանցանքների հարցում». Ադամ Շիֆի հոդվածը

12:25, երեքշաբթի, 31 մարտի, 2015 թ.
«Հայոց ցեղասպանության ճանաչումը ցույց կտա, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը չի պատրաստվում լռել մարդկության դեմ գործած հանցանքների հարցում». Ադամ Շիֆի հոդվածը

Հայոց ցեղապսանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը ներկայացրել է մի հոդված, որը պատմում է մեկ դար առաջ կատարված ոճրագործությունները ճանաչելու և դրան Ցեղասպանություն բառով կոչելու անհրաժեշտության մասին:

Ինչպես գրում է «Asbarez»-ը, Շիֆն իր հոդվածը սկսել է հետևյալ կերպ.

«Հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունն իր անկման շեմին ձեռնամուխ եղավ երկրի երեսից հայ ժողովրդի վերացմանն ու բնաջնջմանը: Նրանք իրենց այդ որոշումն ի կատար ածեցին զանգվածային սպանությունների և տեղահանությունների միջոցով, որի արդյունքում 1.5 միլիոն հայ զոհ գնած այդ բարբարոսություններին: Միլիոնավոր մարդիկ էլ ստիպված թողեցին իրենց բնակատեղիները և արտագաղթեցին օտար երկրներ: Այն ժամանակ ոչ մի բառ չէր օգտագործվում հայերի նկատմամաբ այդ դաժանությունները բնութագրելու համար, չնայած, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները լավ էլ հականում էին, թե ինչ է իրականացնում Օսմանյան Թուրքիան: Այդ ժամանակ Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն, ականատես լինելով Ցեղասպանությանը, ասել է, որ «մարդկության պատմության ողջ ընթացքում նմանօրինակ դաժան պահ դեռևս չի եղել: Անցյալի բոլոր սպանդերն ու հետապնդումներն աննշանակալի են թվում` 1915թ. հայերի կրած տառապանքների համեմատ»»,- գրում է նա:

Այնուհանդերձ, Շիֆը նշում է, որ հայ ժողովրդին վերացնելու թուրքերի բոլոր ջանքերը տապալվել են, քանի որ հայ ազգը շարունակում է հպարտ ապրել: Շիֆը խոսում է նաև հայկական Սփյուռքի միավորիչ հզոր ներուժի մասին, որը սփռված է ամբողջ աշխարհում՝ ներառյալ նաև ԱՄՆ-ում:

«Մինչ այժմ մեր կողքին ապրում են նույնիսկ Ցեղասպանությունը վերապրած մարդիկ: Մեր կողքին են նաև այդ մարդկանց ժառանագները: Եվ քանի դեռ ես զգում եմ նրանց ներկայությունը, ես ինձ խորապես պարտավորված եմ զգում պայքարել Ցեղասպանության ժխտողականության դեմ, որը, ցավոք, մնում է Թուրքիայի քաղաքականության մի անբաժանելի մասնիկը»,- նշեում է Շիֆը:

Կոնգրեսականն այս առիթով հիշատակում է անցյալ ամիս իր և իր 40 գործընկերի կողմից՝ ներկայացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը, որը կոչ է անում որպես ցեղասպանություն ճանաչել 1915-1923թթ. ընթացքում տեղի ունեցած դեպքերը: Բացի այդ՝ այն կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ջանքեր գործադրել, որ Թուրքիայի ու Հայաստանի կառավարությունների միջև այնպիսի հարաբերություններ հաստատվեն, որոնք հիմնված կլինեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության պատմական փաստերիի լիարժեք ընդունման և ճանաչման վրա:

Շիֆի կարծիքով՝ ԱՄՆ-ի նախագահի ու Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը ցույց կտա, որ Միացյալ Նահանգների կառավարությունը չի պատրաստվում լռել մարդկության դեմ գործած հանցանքների հարցում:

5813 | 0
Facebook