Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միջազգային շուկայում նավթի գներն անկում են գրանցում

11:00, ուրբաթ, 27 մարտի, 2015 թ.
Միջազգային շուկայում նավթի գներն անկում են գրանցում

Այսօր միջազգային շուկայում նավթի գներն անկում են գրանցել` պայմանավորված ներդրողնեի այն սպասումների հետ, որ Եմենում ըթացող ռազմական գործողությունները սև ոսկու մատակարարման ընդհատման պատճառ չեն դառնա:

Այսպես, առավոտյան «Բրենթ» մակնշման նավթի 1 բարելի արժեքը նվազել է 1,64%-ով` հասնելով 58,22 դոլարի: Ամերիկյան թեթև նավթի 1 բարելն արժեզրկվել է 1,94%-ով և գնահատվում է 50,43 դոլար:

Երեկ երեկոյան Եմենում միջազագային ռազմական գործողություններ են սկսել, որին մասնակցում են տարածաշրջանի մի շարք երկրներ: Ռազմական գործողություններն սկսվել են Պարսից ծոցի երկրների Համագործակցության խորհրդի հայտարարությունից հետո, որում նշվում է, որ Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Բահրեյնը, ԱՄԷ-ն և Քաթարը մտադիր են արձագանքել Եմենի նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիի` երկրում օրինական իշխանության անվտանգությունն ապահովելու վերաբերյալ խնդրանքին: Դրա հետևանքով երեկ նավթի գներն զգալի աճ գրանցեցին:

4717 | 0
Facebook