Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրեմլի քննադատ Նավալնին ազատ է արձակվել (տեսանյութ)

17:35, ուրբաթ, 06 մարտի, 2015 թ.
Կրեմլի քննադատ Նավալնին ազատ է արձակվել (տեսանյութ)

Ռուսաստանում Կրեմլի հիմնական քննադատներից Ալեքսեյ Նավալնին ազատ է արձակվել ժամանակավոր մեկուսարանից: Ինչպես հաղորդում է «ԲիԲիՍի»-ն, ազատության մեջ հայտնվելուց հետո Նավալնին հայտնել է, որ ինքը չի պատրաստվում հետ կանգնել և պայքարելու է երկրում քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար:

«Մենք չենք պատրաստվում հանձնվել: Մեզ չեն վախեցնում ահաբեկչական գործողությունները, որոնցից մեկն էլ Նեմցովի սպանությունն էր. մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ կրկնապատկելով բոլոր ջանքերը»,- հայտնել է Նավալնին:

Հիշեցնենք, որ Նավալնուն 15 օրյա ազատազրկման էին դատապարտել՝ բողոքի ակցիա անցկացնելու նպատակով թռուցիկներ բաժանելու համար:
     Սրանից ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ փետրվարի 28-ին, երբ Մոսկվայում սպանել էին ռուս ընդդիմադիր առաջատար գործիչ Բորիս Նեմցովին, Նավալնին դիմել էր դատարան՝ Նեմցովի հուղարկավորությանը մասնակցելու խնդրանքով, սակայն դատարանը մերժել էր վերջինին՝ արգելելով լքել մեկուսարանի տարածքը:
6480 | 0
Facebook