Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չնայած միջազգային հանրության սուր քննադատություններին՝ ռուսաստանցիների 86 %-ը պատրաստ է Պուտինին վերընտրել երկրի նախագահի պաշտոնում

13:25, հինգշաբթի, 05 մարտի, 2015 թ.
Չնայած միջազգային հանրության սուր քննադատություններին՝ ռուսաստանցիների 86 %-ը պատրաստ է Պուտինին վերընտրել երկրի նախագահի պաշտոնում

Ռուսաստանյան «Լևադա կենտրոն»-ի անցկացրած հարցումների համաձայն՝ ռուսաստանցիների գերակշիռ մեծամասնությունը ցանկացել է Վլադիմիր Պուտինին չորրորդ անգամ վերընտրել որպես երկրի նախագահ, այն դեպքում, երբ միջազգային հանրությունը շարունակ սուր քննադատություններ է տեղում նրա հասցեին ու մեղադրում նրան Ուկրաինայի ճգնաժամի և Նեմցովի սպանության համար: Այսպես, եթե ընտրություններն անցկացվեին առաջիկա կիրակի, ապա Պուտինի օգտին կքվեարկեր ռուսաստանցիների 86%-ը:

Ռուսաստանցիների 7%-ը ցանկություն է հայտնել իր ձայնը տալ Կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովին, 4%-ը՝ Վլադիմիր Ժիրինովսկուն: Հարցվածներից մի քանիսը ցանկացել են նախագահի պաշտոնում տեսնել ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ու ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին:

Մեկ այլ հարցման համաձայն՝ ռուսաստանցիների 57%-ը պատրաստակամություն է հայտնել 3 տարի անց ընտրել Պուտինին, իսկ երկրի բնակչության 25%-ը ցանկացել է նախագահի պաշտոնում տեսնել այլ գործչի:

4689 | 0
Facebook