Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթի գները միջազգային շուկայում

10:53, չորեքշաբթի, 04 մարտի, 2015 թ.
Նավթի գները միջազգային շուկայում

Միջազգային շուկայում այսօր նավթի գները խառը միտվածություն են ցուցաբերել՝ պայմանավորված Լիբիայում ծավալված ռազմական գործողությունների և Սաուդյան Արաբիայում «սև ոսկու» գնի բարձրացման հետ:

Առավոտյան եվրոպական «Բրենթ» մակնշման նավթի 1 բարելը նախօրեին շուկայի փակման ժամանակ ունեցած արժեքի համեմատ նվազել է 0,54%-ով՝ հասնելով 60,69 դոլարի: Ամերիկյան «WTI» նավթի 1 բարելի արժեքն էլ, ընդհակառակը, ավելացել է 0,2%-ով՝ հավասարվելով 50,62 դոլարի:

Նշենք, որ երեկ ԻՊ ծայրահեղական խմբավորման գրոհայինները Լիբիայի Մաբրուք և Էլ-Բահի շրջաններում հարձակում են գործել նավթահորերի վրա և վնասել Էս-Սիդր նավահանգիստ տանող խողովակաշարը: Լիբիայի կառավարական ավիացիան էլ իր հերթին օդային հարվածներ է հասցրել իսլամիստների կողմից վերահսկվող Միստրատա քաղաքի և մայրաքաղաք Տրիպոլիին մերձակա օդանավակայանի վրա:

4030 | 0
Facebook