Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հունաստանի ֆուտբոլի առաջնությունը դադարեցված է՝ հունական դերբիի ծեծկռտուքի պատճառով

20:17, հինգշաբթի, 26 փետրվարի, 2015 թ.
Հունաստանի ֆուտբոլի առաջնությունը դադարեցված է՝ հունական դերբիի ծեծկռտուքի պատճառով
     «Պանատիյնակոսի» և «Օլիմպիակոսի» միջև հանդիպման ժամանակ երկրպագուների կազմակերպած անկարգությունների պատճառով Հունաստանի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել է անորոշ ժամանակով։
Ֆուտբոլային ղեկավարությունը մտադիր է լուծել ագրեսիվ տրամադրված երկրպագուների խնդիրը։
Հունաստանում չեն անցկացվելու ոչ միայն առաջին դիվիզիոնի, այլև երկրորդ և երրորդ դիվիզիոնների հանդիպումները։ Առաջինը, ինչ կանի Հունաստանի ֆուտբոլի լիգան, էլեկտրոնային տոմսերի կիրառությունն է։ Բացի այդ, լիգան ցանկանում է վերահսկող տեսախցիկներ տեղադրել մարզադաշտում։
Նշենք, որ Ֆուտբոլի լիգայի որոշումը սատարել է վարչապետ Ալեքսիս Ցիպրասը։ Սպասվում է, որ առաջնությունները կվերսկսվեն 2-3 շաբաթից։
Հիշեցնենք, որ «Օլիմպիակոսի» «Ապոստոլոս Նիկոլաիդիս» մարզադաշտում «Պանատինայկոսի» նախախաղային մարզման ժամանակ տանտերերի երկրպագուները փորձել են հարձակվել մրցակիցների ֆուտբոլիստների և մարզիչների վրա։
6177 | 0
Facebook