Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հունական դերբին ծեծկռտուքի է վերածվել

20:35, երկուշաբթի, 23 փետրվարի, 2015 թ.
Հունական դերբին ծեծկռտուքի է վերածվել
     Հունաստանի ամենասկզբունքային դերբին՝ «Պանատինայկոս» - «Օլիմպիակոս» հանդիպումը մեկնարկել է ուշացումով՝ «Պանատինայկոսի» երկրպագուների անկարգությունների պատճառով։
«Ապոստոլոս Նիկոլաիդիս» մարզադաշտում հյուրերի՝ «Օլիմպիակոսի» ֆուտբոլիստների նախախաղային վարժանքի ժամանակ տանտերերի երկրպագուները դուրս են եկել խաղադաշտ և փորձել վնաս հասցնել ֆուտբոլիստներին։ Ոստիկանության միջամտությունը թույլ է տվել կանխել անկարգությունները։ Արդյունքում հանդիպումը սկսվել է 15 րոպե ուշացումով։
Երկրպագուների հետ կապված միջադեպեր տեղի են ունեցել նաև խաղի ընթացքում։ «Օլիմպիակոսի» կիսապաշտպան Փայթիմա Քասամիի վրա տրիբունաներից ճայթռուկներ են գցել, որոնք դիպել են նրա ուսին։ Իսկ «Օլիմպիակոսի» գլխավոր մարզիչ Վիտոր Պերեյրայի վրա նստարան են նետել։ Բարեբախտաբար, նա չի տուժել։
Նշենք, որ «Պանատինայկոսը» հաղթանակ է տոնել 2:1 հաշվով և այժմ հետ է մնում առաջատար «Օլիմպիակոսից» 3 միավորով։
6666 | 0
Facebook