Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բագրատյանը` Այվազյանին. «Եթե ցանկանում եք խրախուսել, շահութահարկի նվազեցումը բոլոր արտահանողների վրա տարածեք»

13:20, հինգշաբթի, 26 փետրվարի, 2015 թ.
Բագրատյանը` Այվազյանին. «Եթե ցանկանում եք խրախուսել, շահութահարկի նվազեցումը բոլոր արտահանողների վրա տարածեք»
     «Ինչո՞ւ բոլորին չեք տալիս հնարավորություն` արտահանել, օրինակ, 5 միլիարդի ապրանք, այլ սահմանում եք 40-50 միլիարդի շեմ, ինչո՞ւ եք անհավասար դաշտ ստեղծում: Խնդրում եմ` թույլ մի տվեք նման սխալներ»,- «Շահութահարկի մասին» վիճահարույց օրինագծի վերաբերյալ քննարկման ժամանակ, դիմելով կառավարությանը, ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
     «Կառավարությունն ասում է` ով այդ չափով կարտահանի, նրա նկատմամբ շահութահարկը կնվազեցնենք, կդարձնենք 2 տոկոս, ուրիշ բաներ մի խոսեք: Եթե մեկը կարողանում է տեղական ապրանքը 40-50 միլիարդի արտահանել, եթե մեկը գալիս, էս երկրում փող է ներդնում, աշխատողի պատրաստի արտադրանքը կարողանում է տանել, պետք է որոշակի արտոնություն ունենա...»,- արձագանքեց ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը:
     Այնուհետ ելույթ ունեցավ Հրանտ Բագրատյանը` հակադարձելով Վարդան Այվազյանին. «Սիրուն ելույթ եք ունենում, բայց դրանով չի որոշվում... եթե ցանկանում եք խրախուսել, 2 տոկոսը տվեք բոլորին, ովքեր արտահանում են, ոլորտներն էլ ջրեք»:
     Տեսնելով ստեղծված իրարամերժ իրավիճակը` ԱԺ նախագահն առաջարկեց եկող շաբաթ շարունակել քննարկումները, ու եթե արտահերթի անհրաժեշտություն լինի, մարտի սկզբին կազմակերպել:
2782 | 0
Facebook