Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աղվան Վարդանյան. «Այսինքն կա 50 միլիարդի արտահանում ապահովող մեկը, որի գործերը չուշացնելու համար պետք է այս օրինագիծը 48 ժամում ընդունե՞նք»

13:03, չորեքշաբթի, 25 փետրվարի, 2015 թ.
Աղվան Վարդանյան. «Այսինքն կա 50 միլիարդի արտահանում ապահովող մեկը, որի գործերը չուշացնելու համար պետք է այս օրինագիծը 48 ժամում ընդունե՞նք»
     ԱԺ ընդդիմադիր պատգամավորները դեմ են, որ 48 ժամյա ռեժիմում քննարկվի «Շահութահարկի մասին» կառավարության օրինագիծը, քանի որ այն, ըստ նրանց, լուրջ քննարկում է պահանջում:
     ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց. «Ինչի՞ համար է շահութահարկի 50 մլրդ շեմ սահմանվում, ո՞ւմ ախորժակին է հագուրդ տրվում սրանով, ինչո՞ւ եք այսպես արագ ուզում քննարկել և ընդունել: Ինչո՞ւ չի սահմանվում 5 կամ 10 մլրդ, ո՞ւմ համար եք ճանապարհ բացում, սրանք հարցեր են, որոնք ես բարձրացրեցի նաև նախորդ նիստում»:
     «48 ժամն ինչի՞ համար է: Այսինքն 50 միլիարդի արտահանող ունենք, ու եթե 48 ժամում չընդունենք, կուշանա՞, հա՞: Թողեք հանգիստ քննարկենք, ինչի՞ եք շտապում, եթե մեկը շտապում ա, ասեք` իմանանք»,- շարունակեց ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը:
     «Այս օրենքի ընդունման դեպքում վտանգ կա, որ արտահանումը կախվածության մեջ է լինելու 1-2 գրասենյակներից, մենաշնորհ է լինելու: Հետ վերցրեք սա, լսումներ կազմակերպեք, լսեք գործարարներին»,- հավելեց ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը:
     «Շըփը-թըփը մի արեք, վնասելու է, թողեք հանգիստ քննարկենք, փաստարկներ ներկայացնենք»,- ասաց ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը:
     Լևոն Զուրաբյանի առաջարկով 20 րոպե ընդմիջում հայտարարվեց:
3295 | 0
Facebook