Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երեկվանից աուտիզմով ապրող բալիկների մամաները ծանր ապրումների մեջ են»․ Նարինե Ղալեչյան

13:18, շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.
«Երեկվանից աուտիզմով ապրող բալիկների մամաները ծանր ապրումների մեջ են»․ Նարինե Ղալեչյան

Լրագրող Նարինե Ղալեչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով տեսանյութ. «Լավ ո՞նց կարելի է աուտիզմով ապրող մարդուն ներկայացնել որպես փնթի, անհասկացող: Կակազող մարդուն վիրավորել ու որպես վիրավորական բառ օգտագործել «աուտիստը»։
     Չափահաս մարդիկ են, մեկը մյուսից հայտնի ու հանրային դեմքեր: Առնվազն երկուսին ինքս շատ հավանում եմ ու հետևում իրենց աշխատանքին: Խորապես հիասթափված եմ:
     Երեկվանից աուտիզմով ապրող բալիկների մամաները ծանր ապրումների մեջ են, գրում են, բողոքում, դժգոհում, նեղսրտում:
     * Գոնե հրապարակային ներողություն խնդրեք էս մարդկանցից, որ վիրավորել եք նաև իրենց երեխաներին:
     * Գոնե մոնտաժեք այդ հատվածը։
     * Բոլորով միասին կարճ ռիլով ներողություն խնդրեք, ընդունեք ձեր սխալն ու ոգևորեք, սատարեք աուտիզմով ապրող մարդկանց: Առանց այդ էլ կյանքը հեշտ չէ նրանց տրվել, ապրելը հաճախ շաաատ դժվար ու բարդ է այս հասարակությունում:
     Ո՞նց կարելի է այս աստիճան աննրբանկատ լինել: Հսկայական աուդիտորիա ունեցող մարդիկ եք, պատկերացնո՞ւմ եք աուտիզմով ապրող մարդկանց հարազատների ապրումները հիմա»։

5264 | 0
Facebook