Խնդրում ենք սպասել...

Միջազգային

21 գերիների գլխատումն «Իսլամական պետությունը» վերածել է շոուի (տեսանյութ)

15:58, կիրակի, 22 փետրվարի, 2015 թ.
21 գերիների գլխատումն «Իսլամական պետությունը» վերածել է շոուի (տեսանյութ)

ԻՊ ահաբեկիչները տարածել են տեսանյութ և լուսանկարներ, որտեղ պատկերված է, թե ինչպես են 21 ղպտի գերիներին գլխատման նախօրեին վանդակների մեջ տարել իրաքյան Քիրքուք քաղաքի փողոցներով: Նարնջագույն երկարափեշ զգեստ հագցրած գերիներից յուրաքանչյուրին ահաբեկիչները մտցրել են առանձին վանդակների մեջ, ապա վանդակները տեղադրել մեքենաների վրա ու շրջել քաղաքով մեկ՝ ոգևորված ամբոխին ի ցույց: Գերիներից մի քանիսից նրանք անգամ հացազրույց են վերցրել: Վերջին կադրերում երևում է, թե ինչպես են նրաք ծնկի բերում դժբախտներին՝ պատրաստվելով գլխատման:

Հիշեցնենք, որ գերիների գլխատման տեսանյութը համացանցում տարածվել է փետրվարի 15-ին:

37391 | 16
Facebook