Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իսլամական պետության» ահաբեկիչները եգիպտացի 21 քրիստոնյայի են գլխատել

11:03, երկուշաբթի, 16 փետրվարի, 2015 թ.
«Իսլամական պետության» ահաբեկիչները եգիպտացի 21 քրիստոնյայի են գլխատել

«Իսլամական պետության» գրոհայինները 21 ղպտի քրիստոնյայի են գլխատել: Նրանց սպանության տեսանյութը համացանցում հայտնվել է նախօրեին` փետրվարի 15-ին: Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ֆաթթահ աս-Սիսին նույն օրը Ազգային անվտանգության խորհիդի նիստ է հրավիրել: Նախագահի հրամանով` երկրում 7-օրյա սուգ է հայտարարվել, հաղորդում է «Դոլչե Վելե»-ն:

Նշենք, որ ղպտի քրիստոնյաները եգիպտացի քրիստոնյաներն են, որ կազմում են այդ երկրի բնակչության 10 տոկոսը:

Ղպտի ուղղափառ եկեղեցու գլխավոր եպիսկոպոս Անբա Դամիանը (նստավայրը` Գերմանիա) հաստատել է այդ տեղեկատվությունն ու նշել, որ այդ մարդիկ գլխատվել են սոսկ այն պատճառով, որ քրիստոնյա են եղել: Նա նաև տեղեկացրել է, որ ահաբեկիչները եգիպտացի քրիստոնյաներին գերեվարել են Լիբիայում, երբ վերջիններն ավտոբուսով իրենց հայրենիք են վերադառնալիս եղել: Ահաբեկիչները գերիներին ազատ արձակելու համար փրկագին չեն պահանջել: Հոգևոր առաջնորդը մեղադրել է Եգիպտոսի իշխանություններին անգործության համար ու նշել, որ գերիների հարազատներն օգնության խնդրանքով դիմած են եղել երկրի իշխանություններին:

11139 | 0
Facebook