Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

Անահիտ Բախշյան. «Երևանցուն ի՞նչ օգուտ տրանսպորտային երթուղիների ուղեգծերի վերանայումից»

14:08, շաբաթ, 31 հունվարի, 2015 թ.
Անահիտ Բախշյան. «Երևանցուն ի՞նչ օգուտ տրանսպորտային երթուղիների ուղեգծերի վերանայումից»

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի մամլո հաղորդագրությունը.
    
     «Սույն թվականի հունվարի 27-ին Երևանի քաղաքապետարանի տարածած մամլո հաղորդագրության համաձայն մայրաքաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի որոշակի ուղեգծերում նկատվող ուղևորահոսքի նվազումով պայմանավորված հունվարի 26-ից որոշ երթուղիներից օգտվող քաղաքացիներն այսուհետ կսպասարկվեն տվյալ երթուղուն զուգահեռ գործող այլ երթուղիներից:
     Հաղորդագրությունից մասնավորապես հանվել են թիվ 11, թիվ 15, թիվ 31, թիվ 51, թիվ 40, թիվ 30 ավտոբուսային երթուղիներն ու որոշ դեպքերում քաղաքացիներին առաջարկվում է օգտվել միայն երթուղային տաքսիների ԳԱԶԵԼՆԵՐ-ի ծառայությունից:
     Սույն մամլո հաղորդագրությունից հետևում են մի շարք հարցեր.

•Ինչո՞վ է պայմանավորված որոշակի ուղեգծերում նկատվող ուղևորահոսքի նվազումը,

•Վերոնշյալ երթուղիների ավտոբուսները ո՞րտեղ են օգտագործվելու,

•Քանի՞ ավտոբուսներ էին սպասարկում վերոնշյալ 6 երթուղիները,

•Արդյո՞ք ավտոբուսային երթուղիների վերանայման գործընթացում հաշվի են առնվելու Երևանի ծայրամասերում ապրող քաղաքացիների համար երեկոյան ժամը 8-ից հետո տրանսպորտի հետ կապված խնդիրները: Մասնավորապես, լսելո՞ւ եք Ծարավ Աղբյուր թաղամասի բնակիչների երկարատև բողոքներն այն մասին, որ ընդամենը 2 միկրոավտոբուսային` թ. 34 և թ. 38 երթուղիներն են աշխատում այդ ուղղությամբ, այն էլ մինչև երեկոյան ժամը 8-ը, որտեղ տեղակայված են ՊՐՈԹԵԶԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ, «ԱԹԵՆՔ ՄՍԱՄԹԵՐՔ» արտադրությունը, ԱՐԹՄԵԴ բժշկական կենտրոնը և իհարկե թաղամասի շենքերը:
     Որքանո՞վ է քաղաքապետարանի սույն նախաձեռնությունը օգնելու երևանցիների տրանսպորտի ոլորտում առկա խնդիրների լուծմանը»:

4189 | 1
Facebook