Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց Լևոն Երանոսյանին

20:45, երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց Լևոն Երանոսյանին

Քիչ առաջ Հատուկ քննչական ծառյությունը մեղադրանք է առջադրել ՀՀ ոստիկանության Ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին՝ քր. օր. 309 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով:

Այս մասին հայտնեց Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը՝ Ազատության եթերում՝ նշելով, որ քննչական գործողություններից հետո Երանոսյանը դուրս է եկել շենքից:

Երանոսյանին ներկայացվել է որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշումը, նա ծանոթացել է մեղադրանքին, հրաժարվել ցուցմունք տալուց:

Լևոն Երանոսյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Ըստ կասկածանքի՝ Երանոսյանը ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում և ապրիլի 22-ին Արցախի պողոտայի սկզբնամասում տեղի ունեցած դեպքերի ժամանակ հատուկ միջոցներ է կիրառել՝ դրա իրավասությունը չունենալով:

14326 | 2
Facebook