Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շարժմանն են միացել Քննչական կոմիտեի և Ոստիկանության անդամներ

20:20, չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
Շարժմանն են միացել Քննչական կոմիտեի և Ոստիկանության անդամներ

ՔՊ կուսակցության անդամ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ համաժողովրդական շարժմանն են միացել Քննչական կոմիտեի ավագ քննիչ կապիտան Սուրեն Նավոյանը, ոստկանության կապիտան Գարիկ Թովմասյանը և ձերբակալված անձանց պահման վայրի Ավագ Միքայել Բաբայանը: «Ես եկել եմ, որ լինեմ իմ ժողովրդի կողքին»,- ասացին նրանք՝ խնդրելով չվիրավորել հայ ոստիկանին, քանի որ նա հոգու խորքում ժողովրդի կողքին է, ուղղակի չի կարողանում միանալ ինչ-ինչ պատճառներով:

«Ես ուզում եմ, որ մեր բուռն ծափահարություներով ողջունենք նրանց, նրանք աջակցում են մեր թավշյա հեղափոխության իրակնացմանը: Պարոնայք սպաներ, պատիվ ունենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Շարժմանն են միացել Քննչական կոմիտեի և Ոստիկանության անդամներ
Շարժմանն են միացել Քննչական կոմիտեի և Ոստիկանության անդամներ
16334 | 1
Facebook